ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ահաբեկչություն Մերձմոսկվայում. ի՞նչ է այս պահին հայտնի

Ահաբեկչություն Մերձմոսկվայում. ի՞նչ է այս պահին հայտնի
24.03.2024 | 17:51

ՈՒրբաթ օրը սարսափելի ահաբեկչություն է տեղի ունեցել մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում»։

Ահաբեկիչները ներխուժել են համերգասրահ` «Պիկնիկ»

խմբի ելույթից առաջ։

Կրակ ու հրդեհ է սկսվել։

Ավելի քան 150 զոհ և տասնյակ վիրավորներ կան սարսափելի ողբերգության պատճառով:

Այս ահաբեկչությունը 21-րդ դարի ամենասարսափելիներից մեկն է։

Ընդհանուր առմամբ, ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 11 մարդ: Ռուսական ուժային կառույցների ներկայացուցիչները հայտարարել են, որ ահաբեկիչները շփումներ են ունեցել ուկրաինական հատուկ ծառայությունների հետ:

Այս պահին հայտնի է, որ Բրյանսկի շրջանում ձերբակալվել են չորս կատարողները՝ նրանք, ովքեր ուղղակիորեն կրակ են բացել և հրդեհել «Կրոկուս Սիթի Հոլը»:

Ամենայն հավանականությամբ, ահաբեկիչները, փորձելով թաքնվել, շարժվել են դեպի ՈՒկրաինայի սահման, որտեղ, նախնական տվյալներով նրանց համար ուկրաինական կողմից պատուհան է պատրաստվել` պետական սահմանը հատելու համար։ Այդ մասին իր ուղերձում նշել է Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը:

Համացանցում տարածվում են կասկածյալների հարցաքննությունների տեսագրությունները, ահաբեկիչները կամ վատ են խոսում ռուսերենով, կամ ընդհանրապես չեն տիրապետում ռուսաց լեզվին:

Նախնական տվյալներով ՝ ահաբեկիչները Տաջիկստանի քաղաքացիներ են։

Նրանցից մեկը հայտնել է, որ մարդկանց գնդակահարելու հանձնարարություն է ստացել ոմն քարոզիչից` տելեգրամյան ալիքի միջոցով, դրա համար նրան կես միլիոն ռուբլի են խոստացել։

Իր հերթին ՈՒկրաինայի նախագահ Վ. Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ ՝ Ռուսաստանին մեղադրելով ահաբեկչության մեջ: Ոչ մի կաթիլ կարեկցանք ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների հանդեպ նրա խոսքում չի եղել։ Հայտարարությունը նման էր արդարանալու և բոլոր կասկածներն իրենից հեռացնելու խղճուկ փորձի։ Հավաքական Արևմուտքի երկրների ներկայացուցիչների համառ հայտարարությունների ֆոնին ահաբեկչական կազմակերպության՝ ԴԱԻՇ-ի զինյալների ներգրավվածության մասին, նրանք իրենց հայացքները հեռացնում են այն փաստից, որ ահաբեկիչները փորձել են թաքնվել ՈՒկրաինայում, Կիևի ռեժիմի փոխկապակցվածությունն ավելի ու ավելի հավանական է թվում:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան շաբաթներ առաջ զգուշացրել են Ռուսաստանում գտնվող իրենց քաղաքացիներին հնարավոր ահաբեկչությունների մասին:

Պետք չէ մոռանալ, որ նրանք, ովքեր գործ ունեն ահաբեկիչների հետ, իրենք են այդպիսին։ Նույնիսկ այն դեպքում, երբ խոսքն ամբողջ պետության մասին է։ Թե ինչ հետևանքներ կլինեն ահաբեկչության կազմակերպիչների և համապատասխան երկրների հետ, ընդամենը կռահել է պետք։

Աղվան ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2171

Մեկնաբանություններ